Մեկ շաբաթում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 2281 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Հունվարի 4-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2281 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 56 մեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 115, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 141 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 148, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 115, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 38, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 129 և 739 այլ իրավախախտումներ։ 72 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 112-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 74-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 481-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 46 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7032 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 106 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 125, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 401 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 1169, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 88, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 142, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 52, արագության գերազանցման՝ 571 և 1927 այլ իրավախախտումներ։ 206 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1130-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 603-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 40-ը՝ բեռնատարներ, 325-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 24 անձ։

--00—ԼՀ