ՔՊ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա՝ ՌԴ Պետդումայի ընտրություններին դիտորդության համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԱԺ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ,  Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար սեպտեմբերի 16–20–ը Մոսկվա կգործուղվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը, Նազելի Բաղդասարյանն ու Ալեքսեյ Սանդիկովը։

ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 6–9–ը Ստրասբուրգ է գործուղվել ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ  Ռուբեն Ռուբինյանը։

 --00—ՄՀ