Սուրբ Գայանե վանքում կաթողիկոսն Անկախության տոնի առթիվ մաղթանքի արարողություն կկատարի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գարեգին

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում ժամը 10։30-ին։

--00—ԼՄ