Պայթյուն Աֆղանստանի մզկիթներից մեկում. 100 զոհ կա և տասնյակ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

պայթյուն

Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ արվարձանում գտնվող շիաների մզկիթում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Պայթյունի հետևանքով շուրջ 100 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորում են ստացել:

Նախնական տվյալներով՝ պայթյունը հետևանք է եղել մահապարտ-ահաբեկիչի հարձակման: Նշվում է, որ հարձակումն իրականացվել է, երբ մարդիկ հավաքվելիս են եղել աղոթքի: Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել:

--00--ԱԹ