Հայերը Բեթղեհեմում նշել են Քրիստոսի Սուրբ ծնունդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Հայ համայնքը Քրիստոսի Սուրբ ծնունդը նշել է Բեթղեհեմում։ Ավանդույթի համաձայն՝ Երուսաղեմի արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը կեսօրին եկել է Բեթղեհեմի Քրիստոսի ծննդյան բազիլիկ, տեղեկացնում է WAFA-ն։

Քահանաները, սարկավագներն ու ճեմարանականները հետեւել են պատրիարքին Հին քաղաքի հայկական թաղամասից դեպի Բեթղեհեմ երթի ժամանակ։ Կեսգիշերին Մանուկյանը պատարագ է մատուցել Սուրբ ծննդյան քարայրում։

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքը Սուրբ ծնունդը նշում է երկու շաբաթ հետո՝ հունվարի 19-ին։