Քննարկվել են նախարար Քերոբյանի՝ Վրաստան այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:
 
«Խոսել ենք այս տարի հուլիսի վերջին Վրաստան կատարած այցիս և հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ տարվող ընթացիկ աշխատանքների մասին։
 
Մեր վրացի գործընկերոջը նաև փոխանցել եմ Հայաստանի բիզնես ասոցիացիաների, այդ թվում՝ նեղ ոլորտային ասոցիացիաների և միությունների կոնտակտներ, որ համատեղ ակտիվացնենք երկու երկրների բիզնես համայնքների միջև համագործակցությունը»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Քերոբյանը։

--00--ԱԹ