Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք․ մահացել է 53 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Կորոնավիրուս

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 պացիենտ: Այս մասին հայտնում է stopcov.ge-ն:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 404: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, ապաքինվել է 13 245 պացիենտ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 398 059 դեպք, որից 1 154 476 հիվանդ ապաքինվել է, 15 404-ը ՝ մահացել:

--00--ԿԿ