Վրաստանն ստացել է կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցի առաջին խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

10786

Վրաստանն ստացել է (տարածաշրջանում առաջինը) կորոնավիրուսի բուժման համար «Պակսլովիդ» նոր դեղամիջոցի առաջին խմբաքանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է այս երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ պատրաստուկը, որն ամենաարդյունավետն է կորոնավիրուսի դեմ պայքարում, Վրաստանում հիվանդները կստանան անվճար: Բուժընթացը կտեւի հինգ օր: Վրաստանի առողջապահության նախարարությունն արդեն արձանագրություն է մշակել, որի համաձայն, որոշվել են այն հիվանդների կատեգորիաները, որոնք կստանան դեղամիջոցները: Դեղամիջոցը հիվանդները կստանան տանն օգտագործելու համար՝ իրենց բժշկի որոշմամբ, հաղորդել է Sputnik-ը:

--00—ՀԶ