ԵՊՀ ռեկտորի անորակ և պրիմիտիվ քարոզչության հետքերով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ա

24News-ն այսօր հոդված էր հրապարակել այն մասին, որ ԵՊՀ «իմքայլական» ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի թողտվության պայմաններում մայր բուհում տոտալ «բարդակ» է տիրում: Ամեն ինչ հասել է այնպիսի վիճակի, որ այսօր Ազգային ժողովրդավարական բևեռի քարոզչական թռուցիկներով էին զարդարվել  մայր բուհի շենքը:

․

Թեմային նաև անդրադարձել էր ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով իր էջում տեղադրել էր իշխանությանը հարցադրումներով մի գրառում: Համալսարանական քաոսի մասին լուրն այնքան էր անհանգստացրել ԵՊՀ ռեկտոր, «իմքայլական» նախկին պատգամավոր, «Սորոսի» հետ սերտ կապերով հայտնի Հովհաննես Հովհաննիսյանին, որ նա իր մամուլի քարտուղարի միջոցով շտապել էր հերքել այդ տեղեկատվությունը, իսկ իշխանական կայքերն էլ շտապել էին վերցնել այն: 

Ամենայն հավանականությամբ, Հովհաննիսյանն այս կերպ փորձում է խուսափել իշխանական իր թիմակիցների անցանկալի հարցադրումներից կամ ենթադրյալ պատժից, բայց, ինչպես սիրում են ասել մեր ռազմավարական գործընկեր պետությունում, не тут-то было! Այս թեմային նաև անդրադառնում է ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Ասլանյանը, որը փաստում է, որ անձամբ է տեսել ԱԺԲ-ական թռուցիկները ԵՊՀ գրադարանում ու անգամ անվտանգության աշխատակիցներ կանչել:

Մի խոսքով, ԵՊՀ ռեկտորը, փոխանակ ուղղի իրեն վստահված մայր բուհում տիրող խոր և համապարփակ «բարդակը», զբաղված է մամուլի քարտուղարի միջոցով ակնհայտ իրականությունները հերքելով:

--00--ԱՀ