Ռուս գվարդիականները Կիևում ահաբեկչություն են կանխել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

6680999.thumb_.jpg

Ռուսական գվարդիայի հատուկջոկատայինները կանխել են Կիևի մարզում նախատեսվող ահաբեկչությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունից։

«Ռուսական գվարդիայի զինծառայողները Կիևի մարզի բնակավայրերից մեկում բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վայրի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել»,- ասել են մամուլի ծառայությունից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ զինվորականներն անմիջապես շրջափակել են վտանգավոր տարածքը և խաղաղ բնակչությանը տարհանել մոտակա շենքերից։

«Ռուսական գվարդիայի սակրավորները պարզել են, որ 152 մմ հրետանային արկից պատրաստվել է ինքնաշեն պայթուցիկ, որը վնասազերծվել է»,- հայտնել են Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունից։



--00—ՀԶ