Կիպրոսում փողոցում դիմակ կրելն արդեն պարտադիր չէ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 

gsf

Կիպրոսի Հանրապետությունը ապրիլի 11-ից չեղարկել է բաց տարածքներում պաշտպանիչ դիմակների պարտադիր կրման պահանջը, ինչպես նաեւ պարտադիր չէ QR-կոդեր ներկայացնել գրասենյակներ եւ արտադրավայրեր մտնելիս։ Այս որոշումն ընդունել է կղզեպետության կառավարությունը։

Երկուշաբթի օրվանից Կիպրոսում կհանվեն նաեւ թատրոնների եւ կինոդահլիճների հանդեպ կիրառվող սահմանափակումները, գրել է ՏԱՍՍ-ը։ Բացի այդ, նորից թույլատրվել է այցելել պացիենտներին պետական եւ մասնավոր հիվանդանոցներում՝ նախնական էքսպրես-թեստի հանձնումից հետո։ 10-ից 7 օրվա է կրճատվել կարանտինի ժամկետը կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում, իսկ հեռավար աշխատանքի ռեժիմը կրճատվել է՝ հասցվելով գրասենյակների աշխատակիցների ընդհանուր թվի 25 տոկոսին։

Կառավարությունը նաեւ հաստատել է, որ ապրիլի 15-ից Կիպրոսի իշխանությունները քաղաքացիներին կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի մասին տեղեկացնելու ամենօրյա ռեժիմից կանցնեն ամենշաբաթյա տեղեկացման ռեժիմի, իսկ ապրիլի 18-ից QR-կոդեր այլեւս չեն պահանջվի ցանկացած առեւտրային գոտի այցելելու համար։

--00--ՍԳ