Ազատության հրապարակում իրարանցում սկսվեց. գողացել են վրանները, կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկն է տվել այսօր Ազատության պողոտայում՝ հայտարարելով, որ այն հանուն Արցախի և Հայաստանի է: Նա նաև առաջարկել էր բոլոր քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ցանկության դեպքում միանալ:

Րոպեներ առաջ, սակայն, Ազատության հրրապարակում իրարանցում սկսվեց: Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ գողացել են վրանները, որոնք պետք է տեղադրվեին հրապարակում, ինչպես նաև առևանգել իրենց թիմի անդամնեից մեկին:

Ավելի ուշ Վանեցյանը բարձախոսով հայտարարեց, որ մի քանի րոպեից կբերեն իրենց վրանները, և իրենք կշարունակեն անժամկետ բողոքի ակցիան: