Ավելի շատ զենքը չի նշանակում ավելի շատ պատերազմ․ Պետեր Ստանոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News

ն

Եվրամիության կողմից Ուկրաինային մեծ քանակությամբ զենքի տրամադրումը նշանակում Է ոչ թե պատերազմի երկարաձգում, այլ օգնություն երկրի պաշտպանության գործում: Ապրիլի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այս պնդմամբ հանդես Է եկել  Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Ավելի շատ զենքը չի նշանակում ավելի շատ պատերազմ, այլ իր երկիրը, իր քաղաքացիներին պաշտպանելու ավելի շատ ունակություններ Ուկրաինայի համար»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է Եվրամիությունը երկարաձգում պատերազմը՝ ավելի ու ավելի շատ զենք տրամադրելով Ուկրաինային, և Բրյուսելը որևԷ բան անում Է արդյոք մարտական գործողությունները կանգնեցնելու համար, ասված է հաղորդագրության մեջ։

--00--ՆՍ