«Իմ քայլ»-ում դեռ չեն սերտել ԱԺ-ի տեխնիկական պարզագույն հմտությունները. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Անփորձ իմքայլականների հետ դեռ ԱԺ նստաշրջանի նախօրյակին սկսված թրեյնինգները, փաստորեն, արդյունավետ չեն եղել՝ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում յուրացնել տեխնիկական պարզագույն գրանցվել-քվեարկելու հմտությունները։ Երեկ այդ «բարդ» աշխատանքի նրբությունները մեկ անգամ ևս բացատրելու համար «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել։

ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում  պատգամավորներին կրկին բացատրել են, թե ինչպես պետք է գրանցվեն՝ հարցեր տալու, ելույթներ ունենալու համար, որ ցուցատախտակի վրա իրար ետևից իշխանականների անունները չգրանցվեն, ու հնարավորություն առաջանա նաև ընթացքում հակադարձելու ընդդիմադիրների ելույթներին»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս