Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործությունների մասին ստացել է 42 հաղորդում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

Դատախազությունը 2016թ.-ից 2022թ.-ի հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038  դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում: 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել  է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:

Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում: 17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում   համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:

ՀՀ դատախազությունում 2016-ից մինչև 2022թ.-ի հուլիս  կազմակերպվել է քաղաքացիների 11258 ընդունելություն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 59 ընդունելություն:

Գլխավոր դատախազի տեղակալների մոտ՝ 66

Գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ՝ 243

Դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում` 307 ընդունելություն:

--00—ԱՊ