Վեհափառն ընդունել է պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող Արթուր Հովհաննիսյանի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News   

ՎԵՀ

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, ով առաջիկա օրերին կմեկնի Կանադա` Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական կենտրոնը։

   --00—ԱՊ