Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, հետևել է ժամկետային զինծառայողների շարային պատրաստությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Փետրվարի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Զորամիավորման հրամանատարության հետ  անցկացրած խորհրդակցության ավարտին նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

gbedvde
rgsrdtg

Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է զորամիավորման ենթակա հրաձգարաններից մեկը, հետևել ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով:

rgytrdgsy

Նախարար Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը առաջիկայում անցկացվելիք ատեստավորման քննություններում բարձր գնահատականներ ստանալու և ընձեռվող հնարավորություններից օգտվելու համար:

dgebdgvb

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ N զորամաս, հետևել ժամկետային զինծառայողների շարային պատրաստությանը, ծանոթացել զորամասի զորանոցային, կենցաղային պայմաններին, զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել զորքի մարտունակության բարձրացմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանը վերաբերող հարցեր:

rfthgrsdth

Նախարարը ծանոթացել է նաեւ նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին:

--00—ՅՄ