Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իսրայելի բանակային մամուլի ծառայությունը:

Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, ավիահարվածների թիրախներ են դարձել մշակման ընդգետնյա համալիրի եւ հրթիռների արտադրության օբյեկտները:

Նշվում Է, որ հարվածները պետք Է «վնաս հասցնեն ահաբեկչական կազմակերպության ամրանալու եւ հրթիռներով զինվելու փորձերին»:

--0--ԱՀ