Կամ գնա Բրյուսել, կամ Մոսկվա, երկու կողմ գնալով դու պատերազմ ես հրահրում․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Ստեփան Դանիելյան

Ուկրաինայում գնում է պատերազմ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Հայաստանը երկու հարթակում է հանդես գալիս Արցախի հարցում. մի կողմից գնում է Բրյուսել, մյուս օրը՝ Մոսկվա. այսինքն պատերազմի մեջ գտնվող երկու կողմերի մոդերացիան ինքն ընդունում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այստեղ կողմերից ամեն մեկն իր շահն է առաջ տանում: Արեւմուտքին պետք է, որ Արցախի հարցը փակվի, կամն ընդհանրապես հայ չմնա, որ ինքը քշի Ռուսաստանին այստեղից եւ զբաղվի Իրանին քանդելու գործով:

Մոսկվային պետք  է, որ ինքը մնա այստեղ, որովհետեւ այստեղից հեռանալը նշանակում է իր հմար խնդիրներ Հյուսիսային Կովկասում եւ Միջին Ասիայում: Հիմա դու մի օր գնում ես այս մայրաքաղաք, մյուս օրը՝ մյուս մայրաքաղաք եւ իրար հակադիր փաստաթղթեր ես ուզում ստորագրել: Դա չի՞ նշանակում, որ դու պատերազմը հրահրում ես, բերում ես այստեղ: Ավելի ճիշտ չէ՞ միայն մի կողմ գնալը: Կամ գնա Բրյուսել ու հրաժարվի Մոսկվայից, կամ հակառակը, գնա Մոսկվա ու հրաժարվի Բրյուսելից»,-ասաց նա:

--00--ԱՀ