Եթե Լաչինում մաքսակետ դնեն, Արցախը դառնալու է բանտ, բացառվում է, որ համաձայնվենք. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Արցախը երբեք չի համաձայնվի, որպեսզի Ադրբեջանը Լաչինի անցակետում մաքսակետ դնի, այն կվերածի երկիրը բանտի։ Այս մասին լրագրողների հետ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։ 

«Բացառվում է, որ մենք համաձայնություն տանք։ Էդ դեպքում Արցախը կվերածվի բանտի, ում ուզեն՝ կկալանավորեն», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ