Պուտինը ԵՄ պատժամիջոցներին կարձագանքի համապատասխան հրամանագրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի-երեքշաբթի հրամանագիր կստորագրի` ռուսական նավթի գների նկատմամբ եվրոպական պատժամիջոցներին ի պատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Ռիա Նովոստին:

«Սրանք նախազգուշական միջոցներ են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահը:

Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Արմուտքի պատժամիջոցները, մեծ Յոթնյակի երկրները սահմանել են ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլար` անհրաժեշտության դեպքում թույլ տալով սահմանային ծախսերի ճշգրտումներ:

--00--ԱՀ