Ֆիրդուսի բնակիչներին առաջարկում են այնպիսի փոխհատուցում, որը կբավարարի էլիտար բուդկա գնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

mhm0150171.thumb_

Տասնյակ տարիներ իրենց տներում ապրող քաղաքացիներին, ում հանդեպ ահա այսպես քնքշորեն բռնություն են կիրառում, նրանց առաջարկում են այնպիսի փոխհատուցում, որը կբավարարի ընդամենը մեկ էլիտար բուդկա գնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը.

«Սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ.

Նիկոլ Փաշինյան.

Ահա այսպես՝ հեզաճկուն քնքշանքով ոստիկանները քաշքշում են Ֆիրդուսի բնակիչներին։ Մարդկանց տները ճանաչվել է պետության գերակա շահ եւ վնիմանիյու՝ գերակա շահ ճանաչված տարածքում կառուցվելու են բազմահարկ շենքեր ու արդեն իսկ այս մարդկանց տների նոր սեփականատերը հասցրել է ռոլիկ նկարել, որտեղ նոր շենքերում մեկ քառակուսի մետրի գինը 3-4 հազար դոլար է լինելու։

Իսկ տասնյակ տարիներ իրենց տներում ապրող քաղաքացիներին, ում հանդեպ ահա այսպես քնքշորեն բռնություն են կիրառում, նրանց առաջարկում են այնպիսի փոխհատուցում, որը կբավարարի ընդամենը մեկ էլիտար բուդկա գնելու համար»։

--00—ՅՄ