ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ-ում կարող է վերածվել ռուս-արևմտյան բախման, ՌԴ-ից կոշտ արձագանք կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Նիկոլ Փաշինյանի ասելով՝ ստացվում է, որ ԵՄ դիտորդները ոչ թե հավատում են ժողովրդավարության բաստիոն ՀՀ-ին, այլ՝ տոտալիտար Ադրբեջանին, դրա համար Ադրբեջանի խնդրանքով ԵՄ դիտորդները գալիս են Հայաստան, որ զսպեն ռուս-հայկական ագրեսիան: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանն արևմտյան հարթակներում իր ագրեսիվ պահվածքը բացատրում է նրանով, որ ՀՀ-ն ավելի շատ ռուսական զորքեր է բերում տեղակայում սահմանին և Ադրբեջանի դեմ նախապատրաստում է հայ-ռուսական համատեղ ագրեսիա:

«Շատ մեծ վտանգ կա, կանխազգացում ունեմ, որ ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում կարող է վերածել ռուս-արևմտյան բախման, ՌԴ-ից հնչող ռեակցիաներից երևում է, որ գոհ չեն: Նիկոլ Փաշինյանը ՌԴ զորքը որպես սպառնալիք է ներկայացնում ներքին լսարանի և Արևմուտքի համար, բայց Արևմուտքը ՌԴ զորքին այլընտրանք չի առաջարկում, նման որոշում չկա»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է Արցախի շրջափակմանը, ապա Կարեն Քոչարյանի կարծիքով, Արցախի համար երկարատև պայքար է սպասվում, քանի որ նեղ շրջանակներից դուրս է եկել և գերտերությունների շահերին է առնչվում: «Երևում է, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը, և թե´ Իրանը, շահագրգիռ են այս ռեգիոնով, ինչը լավ չէ, լավ կլիներ, որ հետաքրքրված լինեին, բայց ոչ շահագրիգիռ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ