Հայաստանի առաջատար շախմատիստները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

շախմատ

Հայաստանի առաջատար շախմատիստները փետրվարի 13-ից 26-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Արզնի առողջարանում:

Հավաքի մասնակիցներն են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Շախմատիստները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 2-ից 14-ը՝ Սերբիայում:
 

--00—ՍՊ