«Բանակցային առաջնագծում». Սերժ Սարգսյանի հեղինակությամբ գիրք լույս կընծայվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Շուտով տեղի կունենա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը: Այդ մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

«Համացանցի տարբեր հարթակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջերի սիրելի՛ հետևորդներ,

Հաշվի առնելով Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» գրքի նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ հարցադրումները՝ տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ:

նկար

Գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Բանակցային առաջնագծում» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել բոլոր գրախանութներում»:

նկար

--00—ԼՄ