Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Screenshot 2023-03-07 120238

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա կատարած այցի (Սիրիայի հյուսիս) կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր, որ գեներալ Մարկ Միլին մարտի 4-ին չհայտարարված այց է կատարել Ռոժավայում տեղակայված ամերիկյան ռազմաբազա։ Նշվում է, որ այցի շրջանակներում Միլին ծրագրել էր գնահատել ԱՄՆ-ի  ներդրած 8 տարվա ջանքերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ