Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին Վերիշենից դեպի դիրքեր բարձրանալու ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

դդ

 

Գորիսի Վերիշեն բնակավայրից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակիչ Մ. Գյուլնաբարյանին, ով դիրքեր հայ զինվորներին հաց էր բարձրացնում:

Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Գորիսի համայնքապետի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։

Աղաջանյանն ասաց, որ իրենց ունեցած տեղեկությունները սուղ են, այժմ քայլեր են ձեռնարկվում Խնձորեսկի բնակչին վերադարձնելու ուղղությամբ։ 

Հավելյալ տեղեկությունների համար Աղաջանյանը հորդորեց ավելի ուշ զանգահարել։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ