Այս պահին Բաքվում անազատության մեջ պահվում է 23 մարդ, աշխատանքները շարունակվում են. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Այս պահին Բաքվում անազատության մեջ պահվում է 23 մարդ, աշխատանքները շարունակվում են։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հումանիտար հարցերով առաջընթաց ենք ունեցել, Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարության արդյունքում 32 հայ ռազմագերի ազատ արձակվեց, մեր կողմից՝ 2-ը։ Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - իր խոսքում նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ