Աշոտ Փաշինյանի վրա հարձակման վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

image_750x_60c9def240841

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին ահազանգ կամ հաղորդում չի ստացել։ Այս մասին տեղեկությունը 24News-ին փոխանցեց ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե երեկ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ