Փոսային նորոգման աշխատանքներ են մեկնարկել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

256880

Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Հետևյալ տարածաշրջաններով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2023թ. մայիսի 1-ը՝

1.Դիլիջանի տարածաշրջան

2.Արմավիրի տարածաշրջան

3.Վայքի տարածաշրջան

4.Նաիրիի տարածաշրջան

5.Աշտարակի տարածաշրջան

6.Թալինի տարածաշրջան

7.Արտաշատի տարածաշրջան

8.Արարատի տարածաշրջան

9.Էջմիածնի տարածաշրջան

10.Եղեգնաձորի տարածաշրջան

11.Թումանյանի տարածաշրջան

12.Բաղրամյանի տարածաշրջան

13.Նոյեմբերյանի տարածաշրջան

14.Մասիսի տարածաշրջան

15.Մեղրիի տարածաշրջան

16.Կապանի տարածաշրջան

17.Գուգարքի տարածաշրջան

18.Սևանի տարածաշրջան

19.Աբովյանի տարածաշրջան

20.Գավառի տարածաշրջան

21.Վարդենիսի տարածաշրջան

22.Սպիտակի տարածաշրջան

23.Անիի տարածաշրջան

24.Ապարանի տարածաշրջան

Ստորև նշված տարածաշրջաններով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսերի նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 1-ը՝

25.Արթիկի տարածաշրջան

26.Մարտունիի տարածաշրջան

27.Սիսիանի տարածաշրջան

28.Ամասիայի տարածաշրջան

29.Ճամբարակի տարածաշրջան

30.Հրազդանի տարածաշրջան

31.Ստեփանավանի տարածաշրջան

32.Տաշիրի տարածաշրջան

33.Ախուրյանի տարածաշրջան

34.Աշոցքի տարածաշրջան

35.Գորիսի տարածաշրջան

36.Արագածի տարածաշրջան

37.Տավուշի տարածաշրջան

38.Իջևանի տարածաշրջան

Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։

--00—ՅՄ