Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կհանդիպի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

50f0bcdd722bd0524e5b973d39af513a

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա կատարվելիք այցի ժամանակ հանդես կգա ելույթով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Հարցին՝ թե ի՞նչ է նախատեսվում Թուրքիայում, հանդիպումներ նախատեսվա՞ծ են՝ Խաչատրյանը նշեց. «Այո՛, ԱԺ նախագահն այնտեղ ելույթ է ունենալու՝ անդրադառնալով այս պահին ՀՀ-ում իրավիճակին:

ԱԺ նախագահը կհանդիպի  Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ»:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ