Աննա Վարդապետյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

A

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:

Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Հայրենականի մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

--00—ԱՊ