Աշոտին չենք կպել, ինքն է նստել մեքենան, շարժվել ենք Եռաբլուր, Ծերեթելիի մոտ իրեն դուրս գցեց ավտոյից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Գ

«Շառ են անում մարդու վրա, ես անգամ իրեն մատով չեմ կպել»,- 24News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը՝ անդրադառնալով քիչ առաջ «Հայկական ժամանակի» տարածած տեղեկատվությանը, ըստ որի՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ է կատարվել «Որդիների կանչը» ՀԿ-ի անդամների կողմից:

Գալեյանի խոսքով, Շենգավիթի դատարանում դատական նիստին մասնակցելիս են եղել, դուրս են եկել, զոհվածների մայրերից մեկը Աշոտին տեսել է ու ասել` «արի նստի, խոսենք, այնուհետև ասել է, որ գնում ենք Եռաբլուր»։

«Մենք ամեն անգամ դատից հետո գնում ենք Եռաբլուր, այսօրն էլ բացառություն չէր․ Աշոտը ինքը նստել է մեքենան, շարժվել ենք դեպի Եռաբլուր, Ծերեթելիի հատվածի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ Աշոտը դուռը բացել իրեն դուրս է գցել ընթացքից, ես էլ հետևից եկող մեքենան եմ եղել, արագ արգելակել եմ»,- մանրամասնեց Գալեյանը:

Հարցին, իսկ մեքենայով հարված եղե՞լ է Աշոտ Փաշինյանին, Գալեյանը նշեց. «Ես իրեն չեմ էլ դիպչել, մենք անգամ չտեսանք, որ ուղղությամբ փախավ»:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ