ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներողություն կխնդրի «5-րդ ալիք»-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

165d109390298aa13cc7aab3a740c247

ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներողություն կխնդրի «5-րդ ալիք»-ից, գրում է Sputnik Արմենիան։

Դատարանը որոշել է Արթուր Հովհաննիսյանի կողմից 06.10.2020 թվականին ժամը 00:39-ին ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության «սքրինշոթը», որը վերնագրել է «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում» համարել որպես հայցվորի գործարար համբավն արատավորող (վիրավորական) հրապարակում:

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պարտավորվում է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար։

--00—ՅՄ