Ժողովուրդը տեղեկատվական ահաբեկչության զոհ է, ազգային ուժերը պետք է համախմբեն բոլորին. Կրպեյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Ընդդիմությունը հաջողություն չի գրանցել, քանի որ ժողովրդի համախմբում չի եղել և դա ցավով ենք արձանագրում, բայց գործընթացը շարունակվում է։ Պետք է հասնենք նրան, որ հայ մարդիկ իրենց հայրենիքում արժանապատիվ ապրեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Ժողովրդին պետք չէ մեղադրել, ժողովուրդը տեղեկատվական ահաբեկչության զոհի կարգավիճակում է, նրանց պետք է համախմբեն ազգային ուժերը: 2018 թվականից գոյություն ունի երկու ռեժիմ՝ օկուպացիոն ռեժիմ և ազգային ուժեր, մեր գերխնդիրը պետք է լինի ազատվել այս հանցախմբից և հայրենիքի փշրված հիմքերն ամրացնել»,- ավելացրեց պատգամավորը:

Անդրադառնալով Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Ասպրամ Կրպեյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը առանց հայ ժողովրդի համաձայնության լեգիտիմություն չունի որոշում կայացնելու Արցախի հարցի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ