ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ սահմանամերձ գյուղի բնակչի բարձրացրած խնդիրը լուծվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

350294481_1200994887141574_5259172833579241279_n.thumb_

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ որպես  սահմանամերձ գյուղի բնակիչ դրամական օգնություն և սննդային փաթեթ ստանալու հարցում։ Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գավառի մարզային ստորաբաժանում ներկայացված բողոքի համաձայն՝ դստեր և անչափահաս թոռան հետ բնակվելով սոցիալապես ծանր պայմաններում, ունեն սննդի, հագուստի և դրամական աջակցության կարիք։

Ընտանիքին աջակցություն տրամադրելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։

Պաշտպանի արագ արձագանքման և պետական իրավասու մարմինների արդյունավետ համագործակցության արդյունքում, հաշվի առնելով ընտանիքի սոցիալապես անապահով վիճակը, տրամադրվել է անհրաժեշտ սոցիալական աջակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ