Քննարկվել է «Ախթամար» տեղամասում սոճենու մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

353612568_573774854943888_1919193009516490666_n

Անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝

«Դիլիջան» ազգային պարկում

Գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժնի պետը և բաժնի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում առաջին լիովին կահավորված հասանելի քայլարշավային արահետի բացմանը։ Պարզ լճի հարակից հատվածում գտնվող արահետը բարեկարգվել է GIZ-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, «Ակսեսիբլ Արմենիա» հասանելի զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպության կողմից։

«Սևան» ազգային պարկում

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը ՇՄ նախարարությունում մասնակցել է ազգային պարկի «Սևան» մասնաճյուղի «Ախթամար» տեղամասում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդությանն առնչվող խնդիրների քննարկմանը:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ այցելուների կենտրոնի, Սևանի բիզնես կենտրոնի և Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատակիցների հետ համատեղ միջոցառում է կազմակերպվել «Պահպանենք ու խնամենք մեր բնությունը» խորագրով։

Այցելուների կենտրոնում թիթեռներին վերաբերող էկոկրթական միջոցառում է իրականացվել Սևանի Գեղագիտության ազգային կենտրոնի սաների համար։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ արգելոցի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ ճանաչողական քայլարշավ էին կազմակերպել «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» «4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի անդամները:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում

«Արևիք» ազգային պարկից դեպի «Խուստուփ» արգելավայր ձգվող, Տրանսկովկասյան արահետի մաս կազմող զբոսաշրջային ուղու վրա ընթանում են արահետաշինական աշխատանքներ,

շարունակվում են «Շիկահող» մասնաճյուղի աշխատակիցների և պահպանվող տարածքների հարակից համայնքների բնակիչների համար «Առաջին բուժօգնություն և անձնական անվտանգություն» թեմաներով վերապատրաստման դասընթացները։

Միջոցառումներն իրականացվում են «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում, ԱՄՆ Անտառային ծառայության և Կովկասի բնության հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Արգելոցապարկային համալիրում

«Ջրվեժ» անտառպարկի տնկարանի համար անցկացվել է ցողային ոռոգման ջրագիծ․ տնկարանում վարդերի տնկիներ են տնկվել:

Հայաստանի բնության պետական թանգարանում

Շրջակա_միջավայրի_համաշխարհային_օրը նշանավորող՝ բնապահպանության և շրջակա միջավայրի մաքրության կարևորությանն առնչվող թեմաներով կրթադաստիարակչական, գիտաճանաչողական միջոցառումներ են իրականացվել։

--00—ՅՄ