ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Հունական մամուլի հետաքրքրության շրջանակներում են հայտնվել Թուրքիայի կառավարության կազմում տեղի ունեցած նոր նշանակումները։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Թուրքիայի հետախուզության նախկին տնօրեն Հաքան Ֆիդանի և հետախուզության նորանշանակ տնօրեն Իբրահիմ Քալընի նշանակումները։
Հունական մամուլի էջերում շրջանառվում է, որ երկու գործիչները շատ ուժեղ կերպարներ են և նշվում է, որ հույն ժողովրդին պետք չէ խաբել այնպիսի հայտարարություններով, թե իբր Թուրքիան վարում է «խաղաղասեր» քաղաքականություն։
Նշվում է նաև, որ Էգեյան ծովում Թուրքիայի վարչակազմի մտադությունները վտանգ են ներկայացնում Հունաստանի համար։ Թերթերից մեկի պնդմամբ Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ժամանակաշրջանն արդեն ավարտվել է։
--00--ԶՀ