Ֆիդանը ԱՄՆ-ում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

հ

Թուրքական պետական Anadolu գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է,  որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 7-8-ը  պաշտոնական այց կկատարի ԱՄՆ:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, հանդիպումներում քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

 --00—ԼՀ