Լավրովը և Ֆիդանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ագն

Դեկտեմբերի 22-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան  Ֆիդանի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Անդրադարձ է կատարվել ռուս-թուրքական համագործակցության որոշակի ասպեկտներին, այդ թվում՝  ամենաբարձր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին։

--00--ԼՀ