Արցախի նախկին ղեկավարների ձերբակալման հարցը պետք է կարգավորեն Երևանը և Բաքուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

փոխ

Արցախի  նախկին ղեկավարների ձերբակալման հարցը պետք է կարգավորի  Երևանը և Բաքուն։ Այս մասին  RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

 «Ամենաընդհանուր ձևով կարող եմ ասել, որ խոսքն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է։ Ուստի այս հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի, որի քաղաքացիներն են այդ մարդիկ, և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև»,-նշել է Միխայիլ Գալուզինը։

« Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր ասպեկտի վրա, որին ես չեմ անդրադարձել։ Սա այն ասպեկտն է, որ ինչ-որ փուլում պաշտոնական Երևանը սկսեց ասել, որ ինքը որևէ կապ չունի Արցախի հայերի ճակատագրի հետ, և Արցախի  հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն Արցախում բնակվող հայերի և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության շրջանակում»,- ցավով արձանագրել է Գալուզինը։

--00--ԼՀ