Փաշինյանի հայտարարություններն ԱԺ-ում ներքաղաքական խնդիր են լուծում. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ժամանակ խնդրեցին մեկնաբանել Հայաստանի վարչապետի հնչեցրած մանրամասները ռազմական գործողությունները դադարեցնելու ռուսական միջնորդության վերաբերյալ։

«Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին բանավեճերը, բայց այդտեղ կա ճշմարտություն: Հենց Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ հրադադարի հասնել Ղարաբաղում 20-ի աշնանը, և դա արձանագրվեց թղթի վրա»,- ասաց Զախարովան։

Զախարովան կարծում է, որ ավելի լավ է կենտրոնանալ ոչ թե մեղավորների որոնման վրա, այլ հարցը թողնել պատմաբաններին և ամենաբարձր մակարդակով մի շարք պայմանավորվածությունների իրականացմանը հետևել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ