Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակել է Մաճկալաշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

225695050_264016818427995_8969282333829490973_n-scaled

Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

--00—ՅՄ