Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում 700 մարդ է բերման ենթարկվել․ անկարգությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

photo_2023-07-02_10-54-49

Ֆրանսիայում գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 700 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն թվիթերում։

Ավելի վաղ հաղորդվել էր 486 բերման ենթարկվածների մասին։

Գերատեսչության թվիթերյան էջում հրապարակված տվյալների համաձայն՝ խոսքը 719 բերման ենթարկվածների մասին է։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ի  առավոտյան ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: 

Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։

Երիտասարդները հրկիզում են մեքենաները, ոստիկանության և իշխանությունների շենքերը։

Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ:

--00—ՅՄ