Ֆրանսիայում ցուցարարները փորձել են հրկիզել ֆրանսիական Լա Ռիշի քաղաքապետի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

1114567

Ցուցարարները գիշերը փորձել են հրկիզել ֆրանսիական Լա Ռիշի քաղաքապետ Ֆիլիպ Պոզուշի ավտոմեքենան, հայտնել է նա Nouvelle Republique պարբերականին:

«Այս գիշեր անկարգությունների մասնակիցները փորձել են հրկիզել Լա Ռիշի քաղաքապետի ավտոմեքենան։ Իրավապահ մարմինների արագ միջամտությունը թույլ է տվել խուսափել վնասից»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասված է Էնդր և Լուարա դեպարտամենտի պրեֆեկտի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Քաղաքապետի խոսքով, որը մեջբերում է Nouvelle Republique պարբերականը, մի խումբ մարդիկ մտել են իր այգի, որպեսզի հրկիզեն տրանսպորտային միջոցը։ Նա ցրել է նրանց և սկսել  մարել ավտոմեքենան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ