Բա՜ց եմ ասում, ուզում են բանակն ու կառավարման համակարգը լուծարենք, հետո գազն ու լույսը կտան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

Ադրբեջանն առաջարկում է լուծարել Պաշտպանության բանակը և պետական կառավարման համակարգը, որպեսզի մեզ գազ, հոսանք և տրանսպորտային ուղիներ տա։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Բաց եմ ասում բոլորիդ։ Ըստ Ադրբեջանի՝ հերթականությունն այսպես է՝ գնում ենք, հայտարարում, որ Պաշտպանության բանակը լուծարում ենք, ստեղծվում են ընդամենը համայնքային ընտրության մեխանիզմներ, որից հետո գազը և հոսանքը կտան և կթողնեն, որ ճանապարհով գնանք-գանք, դա էլ պարզ է՝ ոնց են թողնելու»,- նշեց նա։ 

Արցախի նախագահը հավելեց, որ ինքը երբեք դեմ չի եղել բանակցություններին և հանդիպումներին, բայց, ըստ նրա, պետք է գիտակցել, որ բարդ ժամանակներ են սպասվում։ «Ունենալու ենք պրոբլեմներ, բայց դրանք հաղթահարելի են։ Երկու կարևոր բան ունենք անելու՝ ինքնապաշտպանության և դիմադրողականության բարձրացում»,- նկատեց Հարությունյանը։

--00—ՅՄ