Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են շրջափակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Artsakh

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

--00—ՍՊ