Հիմա պետք է մոռանալ այս հաղթանակը, պատրաստվել պատասխան խաղին, շարժվում ենք առաջ․ Եղիշե Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

սս

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Նարվա Տրանս» (2:0) առաջին խաղից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է հանդիպումը, հայտնում է Armsport-ը։ 

«Կատարել էինք 26 հարված և ընդամենը 2 գոլ, սա չգոհացրեց ինձ, բայց, հաշվի առնենք, որ սա մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումն էր:

Թիմը գիտեր` ինչ էր անում, մինչև այս խաղը որոշակի խնդիրներ եղել են կառուցողական փուլում, բայց խաղից առաջ աշխատել էինք դրանց վրա: Հիմա պետք է մոռանալ այս հաղթանակը, պատրաստվել պատասխան խաղին, շարժվում ենք առաջ:

Հայաստանի առաջնությունում կտեսնեք, որ մեր դեմ խաղալու են նույն խորը պաշտպանությամբ, իհարկե, կլինեն խաղեր նաև առաջնությունից դուրս, որ մենք նույնպես կխաղանք այդպես, կախված մրցակցից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար: Զուգահեռ խաղերի փոխարեն նրանք ընտրել էին մեր հանդիպումը, և իսկապես այդ աջակցությունը օգնեց մեզ այսօր»,- Եղիշե Մելիքյանի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը։

--00—ՍՊ