ՀՀ վարչապետի խորհրդականն ընդունել է Վրաստանի Կրոնական հարցերի պետական գործակալության նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

d2b69272-526f-464e-b08c-398e98851531.jpg

ՀՀ վարչապետի խորհրդական, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանը ընդունել է Վրաստանի Կրոնական հարցերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի գլխավորած պատվիրակությանը։                         

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային և կրոնական փոքրամասնություններին վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նշված ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

--00—ԶՀ