Ստրասբուրգում մեկնարկել է ՀՀ վարչապետի և ԵՄ խորհրդարանի նախագահի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստրասբուրգից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և այլք։ 

ԵՄ կողմից մասնակցում են Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Չոկետտին, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկուս Վինկլերը, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդերս Ռասմուսենը և այլք։

Հանդիպման օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի հայերին բռնի տեղահանելու հետևանքով առկա հումանիտար իրավիճակն է, դրա հաղթահարման քայլերը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և այլն։

--00—ՅՄ